Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մինչև ոսկուց չլինի...

Մինչև ոսկուց չլինի...
11.12.2015 | 01:27

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դռներին կարող է «նախանձել» Էրմիտաժը։ Պարզվում է՝ ոսկին անփոխարինելի դեր ունի սենյակային դռների պատրաստման գործում։ Վերջերս Սուրեն Խաչատրյանի պատվիրած ոսկեզօծ դռները տեղ են հասել։ Չկարծեք, թե խոսքը սովորական դեղին մետաղի մասին է։ Մարզպետի դեպքում կա՛մ ոսկի, կա՛մ ոչինչ։ Շրջանառվող լուրերի համաձայն, նրա պատվիրած յուրաքանչյուր դռան ոսկեզօծ բռնակի համար ծախսվել է մի քանի գրամ «չերվոն» ոսկի։ Երևի սյունիքցիներն են «խնդրել» իրենց «царь и бог» մարզպետին՝ դուռն իսկական ոսկով նախշազարդել, հակառակ դեպքում իրենք խիստ կհիասթափվեն, եթե իրենց մարզպետի դուռը փայտից լինի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ